4 տարեկանից սկսած Մավրիտանիայում աղջիկներին սկսում են ջանասիրաբար կերակրել ամենակալորիական սննդով, որպեսզի նրանք գիրանան: Աղջիկներին գիրացներու արարողությունն ստացել է լեբլյուխ անունը:
Պատճառն այն է, որ այս երկրում, ի տարբերություն աշխարհի մյուս երկրների, կանացի գեղեցկության չափանիշ համարվում են գեր աղջիկները, որոնց դեռ մանկահասակ տարիքում կնության են առնում: Իսկ նիհարներին մեծ մասամբ սպառնում է «տունը մնացած»-ի կարգավիճակ, որովհետև մավրիտանացի տղամարդկանց մեծամասնության կարծիքով, եթե կինը նիհար է, ուրեմն մի հիվանդություն անպայման ունի: