«Ռոկ-ն-ռոլ» եզրույթը, որ սիրված ու տարածված երաժշտական ուղղության անվանում է, նախկինում բոլորովին այլ նշանակությամբ է կիրառվել։
1920-ական թթ «rock»` օրորվել և «roll»` պտտվել բառերով ԱՄՆ-ի սևամորթ բնակիչներն անվանել են աղմկոտ երեկույթները, որոնց ժամանակ տղաները հաճելի ժամանակ անցկացնելու նպատակով ծանոթացել են գեղեցիկ աղջիկների հետ։ Այստեղից էլ բառն աստիճանաբար փոխել է իր նշանակությունը և կիրառվել «սեռական ակտ» իմաստով։ 1930-ական թվականների սկզբին արտահայտությունն ընդլայնել է իմաստն ու նշանակել ռիթմիկ երաժշտություն, որի հնչյունների տակ պարող մարդիկ միմյանց հանդեպ սեռական հետաքրքրվածություն ունեն։
«Ռոկ-ն-ռոլ» բառը միայն 1950-ականներին է ստացել իր այսօրվա իմաստը։