Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եվրոտեսիլ»-ի կազմակերպիչներն Ստոցկայայի ձայնը հայտարարել են անվավեր

22:45, երեքշաբթի, 10 մայիսի, 2016 թ.
«Եվրոտեսիլ»-ի կազմակերպիչներն Ստոցկայայի ձայնը հայտարարել են անվավեր
     Արդեն հայտնել էինք, որ «Եվրոտեսիլի»-ի Ռուսաստանի ժյուրիի անդամներից Անաստասիա Ստոցկայան նկարահանել է ժյուրիի քվեարկության ընթացքն ու այդ տեսանյութը տեղադրել periscope-ում` կիսաեզրափակչից մեկ օր առաջ: Տեսանյութում երևում է, որ Ռուսաստանի ժյուրին կողմ է քվեարկում Նիդեռլանդների օգտին, իսկ Հունգարիային ու Մոլդովային` դեմ: Նա կատակել է նաև, որ հայերի կողմից է, քանի որ ամուսինը հայ է:
     Եվրոպացիներին զայրացրել է տեղի ունեցածն ու նրանք հայտարարել են, որ ժյուրիի անդամներն իրավունք չունեն նկարահանել ու տարածել գնահատման ընթացքը:
     Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մրցույթի կազմակերպիչները նրա ձայնն անվավեր են ճանաչել ու նրան հեռացրել ժյուրիի կազմից:
Աղբյուրը` kvedomosti.com
13230 | 0
Facebook