Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միչիգանում անհայտ անձն սպանել է 6 պատահական մարդու

11:10, կիրակի, 21 փետրվարի, 2016 թ.
Միչիգանում անհայտ անձն սպանել է 6 պատահական մարդու

ԱՄՆ-ի Միչիգանի նահանգի Քալամազու շրջանում անհայտ անձն ամենագնաց ավտոմեքենայի պատուհանից կրակ է բացել, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ 3-ը: Հանցագործը մինչ այս պահը ձերբակալված չէ, նրա հանցանքի դրդապատճառներն անհայտ են: Զոհերից ոչ մեկը մյուսի հետ կապ չունի: Վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ընդհանուր առմամբ՝ հանցագործը կրակ է բացել 3 անգամ՝ տարբեր ժամերից ու տարբեր վայրերում:
     Ականատեսների բնութագրմամբ՝ կրակողը մոտ 50 տարեկան տղամարդ է, երթևեկում է մուգ կապույտ ամենագնացով:

17558 | 0
Facebook