Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա նահանգի կղզիներում դարեր շարունակ ապրում են մենթավայցիներն՝ Ինդոնեզիայի բնիկ ժողովուրդը: Նրանք սիրում են պատել իրենց մարմինները դաջվածքներով, իսկ տները կահավորել ու զարդարել որսի ժամանակ սպանված կենդանիների գանգերով:
Պրոֆեսիոնալ լուսանկարիչ Մոհամեդ Սալեհ Բին Դոլահին հաջողվել է որոշ ժամանակ ապրել նրանց հետ և ծանոթանալ կյանքի ու կենցաղի այս արտասովոր տեսակին:
Մենթավայցիների թվաքանակը հասնում է 64 հազարի: Տղամարդիկ հիմնականում զբաղվում են որսորդությամբ: Ապրում են բամբուկից, փայտից ու խոտից պատրաստված տնակներում: Կանայք հիմնականում զբաղվում են հավաքչությամբ ու ձկնորսությամբ և հագնում են տերևներից պատրաստված ավանդական կիսաշրջազգեստներ: Երեխաներն օգնում են մեծերին ու նրանցից սովորում դարերից եկած հմտությունները:
Մենթավայցիները 30-80 հոգանոց գյուղական համայնքներում ապրում են կիսաքոչվոր կյանքով:
Ամեն մի համայնք ունի իր հեքիմն, ով պարտավոր է հիվանդությունների կամ այլ տհաճությունների դեպքում կապ հաստատել հոգիների հետ և վերականգնել համայնքի ներսում տիրող ներդաշնակությունը:
Այս մարդիկ հավատում են, որ բոլոր կենդանի օրգանիզմներն, այդ թվում՝ բույսերը, հոգի ունեն:
Լուսանկարիչը պատմում է, որ այս մարդիկ բաց են հյուրերի համար, նրանք բոլորին էլ սիրով են ընդունում ու ցույց են տալիս իրենց կենցաղն ու սովորույթները: