Լուսանկարչուհի Քլարա վան դե Փութելարն ապրում և ստեղծագործում է Ամստերդամում: 1996-ին նա ավարտել է Ռիթվելդի հեղինակավոր ակադեմիան: Իր գործերում նա ցույց է տալիս «մարդկային անհատականությունը, որի 2 սահմաններն են ինտիմն ու խոցելիությունը»: Փութելարը սիրում է աշխատել՝ կիրառելով սառը լույսի էֆեկտը, որը հաղորդում է օտարոտիության ու տարածական հեռավորության զգացողություն: Նա շատ տպավորված է հոլանդացի հայտնի նկարիչների գործերով: Դա է պատճառը, որ իր հերթական նախագծերից մեկն էլ իրականացրել է Ռեմբրանդի կտավների հերոսների նմանությամբ՝ համատեղելով ժամանակակից նյուն ու գեղանկարչության դասական ավանդույթները: