BBC-ն հրապարակել է նոր տեսանյութ, որտեղ պատկերված են Լիբիայի առաջնորդ գնդապետ Մուամմար Քադաֆիի կյանքի վերջին վայրկյանները: Տեսանյութում նա ծեծված է, խոշտանգված, դժվարությամբ է կարողանում անգամ ձեռքը բարձրացնել: Լսելի են նրա վերջին խոսքերը՝ «ամոթ, ամոթ»:
Հայտնի է, որ Քադաֆիի ավտոաշարասյունը առևանգվել է Սիրտայի մոտակայքում 2011-ի հոկտեմբերի 20-ին ապստամբների կողմից: Նրան նախ ծեծել են, տանջել, ապա գնդակահարել:
Նա Լիբիայի դե ֆակտո առաջնորդն է եղել 1969-2011 թթ.: