Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիան կոչ է արել հղիներին՝ զերծ մնալ Ռիոյի օլիմպիական խաղերին ներկա գտնվելուց

18:06, երեքշաբթի, 02 փետրվարի, 2016 թ.
Բրազիլիան կոչ է արել հղիներին՝ զերծ մնալ Ռիոյի օլիմպիական խաղերին ներկա գտնվելուց
     Բրազիլիայի կառավարությունը կոչ է արել հղիներին զերծ մնալ Ռիոյի օլիմպիական խաղերին ներկա գտնվելուց՝ Զիկա տենդի պատճառով։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ժաքիս Վագները։
     «Հղիների համար լուրջ վտանգ կա։ Խորհուրդ չի տրվում հղիներին այցելել Բրազիլիա՝ Ռիոյի օլիմպիական խաղերին ներկա գտնվելու համար։ Հղիներից բացի, մեծահասակների համար վտանգ գրեթե չկա։ Շատ մարդիկ նույնիսկ չեն հասկանում, որ հիվանդ են»,- նշել է պաշտոնյան։
     Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ Զիկա տենդի պատճառով օլիմպիական խաղերը չեղյալ չեն հայտարարվի։
9334 | 0
Facebook