Մոլդովայում փակ դռների հետևում գիշերային հատուկ արարողության ժամանակ երդում է տվել երկրի նոր կառավարությունը:
Ինչպես գրում է BBC-ն, երկրում ձևավորված նոր կառավարության արդյունքում Մոլդովայի վարչապետ է դարձել Պավել Ֆիլիպը, ում թեկնածությունն էլ հենց դարձել էր երկրում ընդդիմության կողմից կազմակերպված լայնազանգված ցույցի պատճառ:
Նշվում է, որ կառավարության երդման արարողության ժամանակ ներկա է եղել նաև երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, ով հայտարարել է, որ երկրում քաղաքական երկարատև անկայուն վիճակից հետո ձևավորված նոր կառավարությունը կօգնի դուրս բերել երկիրը ճգնաժամային վիճակից:
Նշենք, որ երկրում այս գիշեր զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նոր ձևավորվող կառավարության պատճառով, որի արդյունքում ցուցարարները ներխուժել են նույնիսկ կառավարության շենք: