Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Վաստակավոր մանկաբույժը գտել է նորածիններին հանգստացնելու ամենաարագ միջոցը

00:00, երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2015 թ.
Վաստակավոր մանկաբույժը գտել է նորածիններին հանգստացնելու ամենաարագ միջոցը

Ամեն մի ծնող ունի իր երեխային հանգստացնելու ու քնեցնելու ուրույն եղանակը: Սակայն մանկաբույժ Ռոբերթ Համիլթոնն, ով աշխատում է արդեն 30 տարի և գիտի նորածին երեխաների խնամքի բոլոր նրբություններն, առաջարկում է մի տարբերակ, որն անխտիր հանգստացնում է բոլոր երեխաներին: Իր կողմից հատուկ մշակված այդ տեխնիկան նա անվանել է «Ապաստարան»: Դրա համար պետք է նորածնի ձեռքերը ծալել նրա առջևի մասում՝ դրանք պահելով ձեր մի ձեռքի ափով: Երկրորդ ձեռքով պետք է երեխային պահել ներքևից՝ նրան թեքելով 45 աստիճանով: Այնուհետև սկսեք զգուշորեն ճոճել նրան ներքևից վերև: Առավելագույն արդյունքի համար թեթևակի թփթփացրեք նրա տուտուզիկին: Այս տեսանյութն ապացուցում է, որ այս մեթոդն, իսկապես, շատ արդյունավետ է:

28804 | 0
Facebook