Ռուսաստանի Անապա քաղաքի շինհրապարակներից մեկում Թուրքիայի 24 քաղաքացի է ձերբակալվել: Նրանք խախտած են եղել միգրացիոն օրենսդրությունը: Ներկա պահին դատարանը որոշում է Թուրքիայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցը, հայտնում է «ԷռԲեԿա»-ն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից ռուսական կործանիչի ոչնչացումից հետո 2 երկրների միջև հարաբերությունները սրվել են: Ռուսաստանը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ, այդ թվում` Թուրքիայի` Ռուսաստանում աշխատող քաղաքացիներին վերաբերող: