«Ալ Քաիդա»-ի նախկին անդամ շեյխ Նաբիլ Նաիմն, ով համարվում է Եգիպտոսում «Ջիհադ» իսլամիստական շարժման պատմական առաջնորդ, սենսացիոն բացահայտումներ է արել: Պարզվել է, որ Թուրքիան միլիոնավոր դոլարներ է վճարել, որ ԻՊ-ը վերացնի Հայոց ցեղասպանության մասին վկայող արխիվային բոլոր փաստաթղթերը: Այս մասին գրում է «Ոսկանապատ»-ը՝ հղում անելով արաբական «Վեթոգեյթ» կայքին:
Եգիպտոսի կառավարության նիստի ժամանակ շեյխը հայտարարել է, որ ցեղասպանության մասին վկայող եգիպտական փաստաթղթերով Թուրքիան շատ էր մտահոգված և դրանք վերացրեց իսլամիստմերի ձեռքով: Նա նաև պահանջել է Եգիպտոսի կառավարությանը՝ դատապարտել Թուրքիային հայ ժողովրդի հանդեպ իրականացրած չարագործությունների համար: