Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թուրքիան նոր ճակատ է բացում Ղարաբաղում». «Կոմերսանտ»-ի անդրադարձը Թուրքիայի` Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարությանը

16:11, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
«Թուրքիան նոր ճակատ է բացում Ղարաբաղում». «Կոմերսանտ»-ի անդրադարձը Թուրքիայի` Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարությանը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կառավարության 64-րդ ծրագրի շրջանակներում հայտարարել է. «Մեր նոր կառավարությունը շարունակելու է ջանքեր ներդնել Ադրբեջանից բռնազավթված տարածքների` Լեռնային Ղարաբաղի գլխավորությամբ, վերադարձման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև լարվածության վերացման համար: Մենք կարծում ենք, որ Կովկասում խաղաղության, անվտանգության և բարեկեցության կարելի է հասնել միայն այդ ճանապարհով: Կովկասում մեր կողմից ձևավորված Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան, Թուրքիա-Ադրբեջան-Իրան և Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան եռակողմ մեխանիզմներն արդեն տվել են իրենց պտուղները»:

Մեկնաբանելով Դավութօղլուի այս հայտարարությունը` ռուսական «Կոմերսանտ» լրատվականը գրում է. «Թուրքական օդուժի կողմից ռուսական СУ-24 ինքնաթիռի կործանումից հետո Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը թեժացել է: Երկու երկրների առաջնորդները փոխադարձ հավակնություններ են ներկայացրել: Հայտարարելով, որ Անկարան մտադիր չէ ներողություն խնդրել Մոսկվայից, Էրդողանը նաև քննադատել է Ռուսաստանի իշխանություններին իր երկրի հանդեպ տնտեսական պատամիջոցներ սահամանելու մտադրության համար: Բացի այդ, թուրքական իշխանությունները հասկացնել են տվել, որ անպատասխան չեն թողնի ոչ այդ քայլը, ոչ էլ Ռուսաստանից հնչող այն հայտարարությունները, թե Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվություն սահմանող օրենք կընդունվի: Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փաստացիորեն նոր ճակատ բացեց Ռուսաստանի և նրա դաշնակից Հայաստանի դեմ. նա խոստացավ անել հնարավոր ամեն ինչ Ադրբեջանից «Բռնազավթված տարածքների վերադարձման համար»: Ավելին, այժմ Բաքվում է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն»:

Սակայն լրատվականը նկատում է, որ հաշվի առնելով Անկարայի և Երևանի միջև բարդ փոխհարաբերությունները (երկու երկրների միջև սահամնը փակ է, դիվանագիտական կապերը` խզված), ապա Մոսկվան դժվարությամբ կարող է պատկերացնել, որ Թուրքիան անշահախնդիր կլինի այս նուրբ հարցում:

14894 | 0
Facebook