Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր ռինգ դուրս եկան Հայաստանի 2 պատվիրակները՝ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանն ու 52 կգ քաշային Վահե Բադալյանը: Մեր 2 բռնցքամարտիկներն էլ ¼ եզրափակչում հաղթանակ տոնեցին Թուրքիայի ներկայացուցիչների նկատմամբ և, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովեցին առնվազն բրոնզե մեդալներ: Կիսաեզրափակչում Ալենը մրցելու է Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Ռուստամովի հետ: Վահեի մրցակիցը դեռևս հայտնի չէ: Կիսաեզրափակիչ մենամարտերը տեղի կունենան նոյեմբերի 27-ին: