Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարված` 44 միլիարդ դոլար արժողությամբ. Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտության գինը

10:43, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Հարված` 44 միլիարդ դոլար արժողությամբ. Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտության գինը

Թուրքական հակաօդային ուժերի կողմից ռուսական կործանիչի խոցումը, որ Պուտինը որակել էր իբրև «հարված թիկունքից», կարող է ոչ միայն խաչ դնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրային կապերի ընդլայնմանն, այլև սպառնում է տնտեսական կապերի խզմամբ:
     «ԷռԲեԿա»-ն փորձել է պարզել, թե ինչ վտանգներ կարելի է սպասել ռուս-թուրքական հարաբերությունների խզումից:
     Արդեն պարզ է, որ վտանգի տակ է զբոսաշրջային ոլորտը. ՌԴ ԱԳ նախարարությունն ու «Ռոստուրիզմ»-ն արդեն իսկ ռուսներին հորդորել են զերծ մնալ դեպի Թուրքիա ուղևորություններից:
     Վտանգված է փոխադարձ առևտուրը` տարեկան ավելի քան 30 միլիարդ դոլարի հասնող և ավելի քան 2 միլիարդ դոլարի հասնող փոխադարձ ներդրումները: Թուրքիան իր ծավալների մեծությամբ Ռուսաստանի 5-րդ առևտրային գործընկերն է` 4.6% բաժնով: Այս ցուցանիշով այդ երկիրը զիջում է միայն Չինաստանին, Գերմանիային, Նիդեռլանդներին և Իտալիային, փոխարենը գերազանցում է Բելառուսին, Ղազախստանին և Ուկրաինային:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը 2014-ին կազմել է 31 միլիարդ դոլար, 2015թ. առաջին 9 ամիսներին այն կազմել է 18.1 միլիարդ դոլար, որից 15 միլիարդը բաժին է հասնում Ռուսաստանից Թուրքիա արտահանմանը: Իսկ եթե հաշվի առնվեն առևտրային ծառայություններն, ապա ռուս-թուրքական ցուցանիշներն ավելի բարձր կլինեն: 2014-ին այդ թիվը հավասար է եղել 44 միլիարդ դոլարի:

Ավելին, Թուրքիայի նախագահ Էրդողանը Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ մինչև 2023թ. 2 երկրների միջև առևտրաշրջանառությունը պետք է հասնի 100 միլիարդ դոլարի: Ռուս-թուրքական հարաբերությունների խորացման համար նոր դուռ էր բացում նաև ռուս-ուկրաինական հակամարտության խորացումը:
     Սակայն, երբ սեպտեմբերին Ռուսաստանն սկսեց օդային հարվածներ հասցնել Սիրիայի ահաբեկիչների վրա, դա հարուցեց թուրքական կողմի զայրույթը, քանզի այդ երկրի համար Սիրիան միշտ էլ անմիջական շահերի կիզակետ է եղել:

Աղբյուրը` rbc.ru
9471 | 0
Facebook