Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկացին պնդում է, որ ինքն աշխարհի ամենաերկար սեռական օրգանն ունեցող տղամարդն է և պահանջում է իրեն հաշմանդամ ճանաչել

00:03, չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2015 թ.
Մեքսիկացին պնդում է, որ ինքն աշխարհի ամենաերկար սեռական օրգանն ունեցող տղամարդն է և պահանջում է իրեն հաշմանդամ ճանաչել

Մեքսիկացի 52-ամյա Ռոբետո Էսքյուվել Քաբրերան պնդում է, որ ինքն աշխարհում ամենաերկար սեռական օրգան ունեցող տղամարդն է: Որպես ապացույց՝ նա լրագրողների է կանչել ու կշռել այն տեսախցիկների առջև: 48 սանտիմետրանոց օրգանը կշռում է 907 գրամ: Սակայն Գինեսի ռեկորդների գրքի ղեկավարությունը չի շտապում նրան ռեկորդակիրների շարքում գրանցել՝ պատճառաբանելով, որ այդ երկարության մեծ մասը միայն կաշի է:

Սակայն, որպես ապացույց, Ռոբերտոն ներկայացրել է իր սեռական օրգանի ռենտգենյան լուսանկարը. «Նայեք՝ այն ծնկներից ներքև է իջնում»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքը ոչինչ չի կարողանում անել, ոչ տնից դուրս գալ, ոչ աշխատել, ուստի պահանջում է իրեն հաշմանդամ ճանաչել ու գրանցել Գինեսի ռեկորդների գրքում:

Այժմ պաշտոնապես աշխարհի ամենաերկար սեռական օրգան ունեցող տղամարդը համարվում է Ջոն Ֆելքոնը՝ հանգիստ վիճակում՝ 24 սմ և գրգռված վիճակում՝ 34,5 սմ երկարություն ունեցող սեռական օրգանով:

31501 | 1
Facebook