Կոնգոյի իշխանություններն արգելել են աղմուկ հանած ֆիլմը, որը պատմում է երկրի արևելքում երկարաձգված զինված բախումների ժամանակ ոստիկանների և գրոհայինների կողմից իրականացված բռնաբարությունների բազմաթիվ դեպքերի մասին: Ֆիլմի անունը ևս պակաս սկանդալային չէ՝ «Տղամարդ, ով շինում է կանանց»: Այն պատմում է վիրաբույժ Դենիս Մաքվեգի մասին, ով աշխատում է մի հիվանդանոցում, որտեղ բուժվում են հազարավոր կանայք՝ բռնաբարված զինվորականների ու գրոհայինների կողմից:
Կոնգոյի կապի նախարարի խոսքերով՝ ֆիլմը նկարահանված է մեկ նպատակով՝ սևացնել երկրի բանակը, գրում է «Դը Գարդիան»-ը:
Ֆիլմի պրոդյուսերներից Տիերի Միշելը հայտարարել է, որ իր համար միանգամայն անհասկանալի է մի ֆիլմի արգելքը, որն արդեն կես տարի է ցուցադրվում է երկրի ողջ տարածքում:
Ֆիլմը պատմում է այն դաժան իրականության մասին, երբ գրահոյիններն օգտակար հանածոներով հարուստ տարածքները գրավելու համար բռնաբարությունների միջոցով սարսափի են մատնում տեղի բնակչությանը: Սակայն տեղի կանանց հանգիստ չեն թողնում նաև այդ տարածքները հսկող զինվորականներն, ովքեր կանանց դաժանորեն բռնաբարում են գրոհայիններից ոչ պակաս: