Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հրդեհ է բռնկվել, որի պատճառով հետաձգվել են օդանավակայանի տասը թռիչքներ: Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի» ռուսական ծառայությունը` հղում անելով երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Աղբյուրը նշում է, որ հրդեհի բռնկման մասին տեղեկություններ ստացվել են 07:00-ին և մարվել է միայն Մոսկվայի ժամանակով 08:10-ին: Ըստ տեղեկությունների` հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել, որի պատճառով այրվել են նկուղում գտնվող պղնձային մալուխները:
Այժմ օդանավակայանի տարածքն օդափոխվում է: Այնտեղից մոտ երեք հազար մարդ տարհանվել է, ամենաքիչը տասը թռիչք հետաձգվել է:
Հետաձգված թռիչքների մասին տեղեկություն հնարավոր է ստանալ
այստեղ: