Չորեքշաբթի օրը` սեպտեմբերի 2-ին, միջազգային շուկայում նավթի գների անկում է գրանցվում` Չինաստանից ու ԱՄՆ-ից ստացված վիճակագրական տվյալների ազդեցությամբ:
Առավոտյան հույսիսծովյան «Բրենթ» տեսակի նավթի 1 բարելի արժեքը նվազել է 1.22%-ով ու գնահատվում է 48.59 դոլար: Ամերիկյան WTI տեսակի թեթև նավթի 1 բարելի արժեքն էլ նվազել է 2.38%-ով` հասնելով 44.03 դոլարի: Երեկ միջազգային շուկայում 2 տեսակի նավթերի գները նվազել էին ավելի քան 8%-ով: