Բրիտանուհի Էլիզաբեթ Սթարթոնը շուրջ 200 հազար դոլարով ձեռք է բերել դեռևս 1942թ. կառուցված բունկեր, որը նախատեսված է եղել բնակչությանն ավիահարձակումներից պաշտպանելու համար: Էլիզաբեթն, ամբողջովին ձևափոխելով բունկերի ներքին կառուցվածքը, հարմարավետ ու գեղեցիկ 3-սենյականոց բնակարան-ապաստարանի է վերածել այն: Նա փոխել է բունկերի օդափոխման, ջրամատակարաման և ջրահեռացման համակարգերը: Հատուկ խողովակների միջոցով` բնական լույսի աղբյուր է ստեղծել ստորգետնյա բնակարանում: Էլիզաբեթը հայտնել է, որ իրեն շատ ապահով է զգում իր բնակարան-ապաստարանում: