Էլեկտրական մոտոցիկլետներն աստիճանաբար ավելի հայտնի ու պահանջված են դառնում: Այս ոլորտում նորարարություն է E-Raw կաֆե-ռեյսեր տեսակի էլեկտրական մոտոցիկլետը: Այն շատ գեղեցիկ և միաժամանակ շատ պարզ տեսք ունի, առանձնանում է իր փայտյա նստատեղով: Ճիշտ է, դրա հարմարավետությունը դեռ կասկածներ է հարուցում, սակայն ամրության մասին ոչ մի թերահավատություն լինել չի կարող՝ այն պատրաստված է 80 շերտ իրար վրա սոսնձված փայտից: