Գերմանացի պալեոնթոլոգները հայտնաբերել են հսկայական ոտնահետքերի տարօրինակ երկար շղթա, որոնք թողել է ահռելի դինոզավրը: Դրանք գտնվել են Ներքին Սաքսոնիայի լքված խառնարանում: Համաձայն գիտնականների՝ ոտնահետքեր թողած դինոզավրն ապրել է շուրջ 145 միլիոն տարի առաջ:
Ընդհանուր առմամբ՝ եղել է 90 ոտնահետք՝ ձգված 50 մ երկարության վրա, հաղորդում է «NDR»-ը: Դատելով այն բանից, որ հետքերի խորությունը գերզանցել է 40 սմ-ը՝ կարելի է ենթադրել, որ դինոզավրը կշռել է 30 տոննա: Պալեոնթոլոգները նախկինում երբեք չեն գտել նման խոշոր չափերի դինոզավր՝ ապրած այդ ժամանակահատվածում:
Եզրակացվել է նաև, որ ոտնահետքերը պատկանել են զաուրոպոդ խոշոր դինոզավրին՝ երկար պարանոցով ու պոչով: Այդ ժամանակ Եվրոպայում կլիման եղել է մերձարևադարձային, վայրը, որտեղ հայտնաբերվել է գտածոն, եղել է բազմաթիվ կղզիներով լիճ: Սննդի ետևից դինոզավրերը ծանծաղուտներով տեղաշարժվել են կղզուց կղզի: Հնարավոր է, որ այս ոտնահետքերն ունեն իրենց շարունակությունը, սակայն դրանք հայտնաբերելու համար հավելյալ պեղումներ են պետք: