Վերջին օրերին ամենուր կարելի է լսել տաքսու վարորդների դժգոհություններն առ այն, որ իրենց կանչում են ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարություն, տեղեկացնում, որ անօրինական կերպով տաքսի վարելու համար տուգանվում են 50.000 դրամով: Ասում են` տաքսու վարորդներին գաղտնի նկարահանում են նախարարությունում հատուկ այդ նպատակով ստեղծված շրջիկ խմբերը: Ասում են նաև, որ կանչում են օրական ոչ ավել քան 40 վարորդ, այնպես, որ վերջինների թիվը մեծ չլինի, և դժգոհությունները համընդհանուր բողոքի նոր ալիք չբարձրացնեն: