Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի բնակիչ Մուհամեդ Ալիևը, 6 ամիս շարունակ աշխատավարձ չստանալուց հետո ինքնահրկիզվել է իր աշխատավայրի առջև:
Համաձայն տեղեկատվության` 60-ամյա տղամարդն այսօր հիվանդանոցում մահացել է մարմնի 85% այրվածքներից:
Նրա քույրը պատմել է, որ 6 ամիս շարունակ շինարարական ընկերությունում աշխատելուց և ախատավարձ չստանալուց հետո նա դուրս է եկել փողոց, վրան բենզին լցրել ու հրկիզել իրեն: