Բերման ենթարկված ու ազատ արձակված անչափահասները մարմնական վնասվածքներ են ստացել
16:35, երկուշաբթի, 06 հուլիսի, 2015 թ.
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ֆեյսբուքյան էջում գրել են, որ այսօր Արաբկիրի բաժին բերման ենթարկված ու ազատ արձակված քաղաքացիների շարքում եղել են անչափահասներ, որոնցից երկուսի վրա կան բռնության հետքեր` կապտուկներ, քերծվածքներ: