ԱՄՆ Սան-Ֆրանցիսկո քաղաքում բնակվող դիզայներ Գրետխեն Ռյոհերզը ստեղծում է հագուստի և տարատեսակ աքսեսուարների յուրահատուկ էսքիզներ: Նա մեծ թվով երկրպագուներ ունի: Սակայն դիզայների աշխատանքների վերջին հավաքածուն հատուկ հիացմունքի է արժանացել նրանց կողմից:
Աշխատանքների իր նոր շարքում Գրետխենն զգեստների էսքիզներ է ստեղծել՝ համադրելով նորաձևությունն ու սննդամթերքը. այդ նոր զգեստները ցուցադրված են սպիտակ թղթի վրա՝ ներկայացված հացով, բրոկոլիով, մրգերով և բանջարեղենով: