Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն ժամանակավորապես կասեցրել է Իրանի դեմ պատժամիջոցները

19:38, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
ԵՄ-ն ժամանակավորապես կասեցրել է Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրոմիությունը որոշում է կայացրել մինչև հուլիսի 7-ը կասեցնել Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

«Եվրոմիությունը ժամանակավորապես սառեցրել է Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները, որպեսզի կողմերին հնարավորություն տա ավելի հանգիստ մթնոլորտում բանակցությունների անցկացման և Իրանի միջուկային հարցով երկարատև լուծման ձեռքբերման համար»,- նշվում է ԵՄ հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Իրանի միջուկային հարցի շուրջ վերջնական համաձայնության գալու դեպքում Թեհրանն ստիպված չի լինի դիտորդների հսկողությանը հանձնել իր ռազմական օբյեկտները:
4715 | 0
Facebook