Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դել Պիերոն մտադիր է խոհարար դառնալ

16:28, շաբաթ, 27 հունիսի, 2015 թ.
Դել Պիերոն մտադիր է խոհարար դառնալ
     Իտալիայի ազգային հավաքականի և «Յուվենթուս»-ի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն դեռևս չի որոշել, թե ինչ է անելու կարիերան ավարտելուց հետո։
«Ես չգիտեմ, թե ինչ է լինելու հետո։ Մի քանի նախագիծ ունեմ։ Մոտ ժամանակներս որոշում կկայացնեմ։ Ես դեռ ցանկանում եմ խաղալ։ Ինչո՞վ եմ զբաղվելու կարիերան ավարտելուց հետո։ Ես սիրում եմ ուտել։ Չէ՞ որ իտալացի եմ։ Իտալիան աշխարհի լավագույն սննդի երկիրն է։ Հնարավոր է, շեֆ-խոհարար դառնամ»,- հայտարարել է Դել Պիերոն։
Նշենք, որ ավելի վաղ Ալեսանդրոն նշել է, որ ուզում է դառնալ մանկական մարզիչ։
Հիշեցնենք, որ 40-ամյա իտալացին անցած ձմեռվանից չունի խաղային պրակտիկա։ Ավելացնենք, որ Դել Պիերոն գրեթե ողջ կարիերան անց է կացրել Թուրինի «Յուվենթուս»-ի կազմում։
5912 | 0
Facebook