ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրինագծի փոփոխություններին, առաջարկ ներկայացրեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: «Պետք է հնարավորություն լինի, որ ամեն մի հիվանդ մտնի ու գնահատի բժշկին: Բուհերից մեկում, ոչ հայաստանյան իհարկե, դասախոսը պարտավոր է ունենալ իր էջը, որտեղ երեխեքը կարող են մտնել, գնահատել»,- ասաց նա:
«Հնարավո՞ր է ՀՀ-ում վճարել ինչքան անհրաժեշտ է ու բարձրակարգ ծառայություն ստանալ: Կարո՞ղ ենք շուկա ձևավորել, որ հիվանդը չհասնի Գերմանիա: Մենք գնում ե՞նք դրան, թե՞ չէ, օրինակ` այսքան ժամանակ հետո դա կլինի, թե ոչ, այ էս հարցն է, որ հստակ չէ»,- սա էլ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հարցն էր` ուղղված Առողջապահության նախարարին:
Նախարար Արմեն Մուրադյանը եզրափակիչ խոսքով հանդես կգա վաղն` ապրիլի 29-ին: