''Հայացք''. Թերթի ունեցած տվյալներով` ՀՀ նախագահի մոտ վերջերս մի քանի անգամ քննարկվել է խորհրդարանական ընտրություններից հետո Արմեն Գևորգյանին ՀՀ վարչապետ նշանակելու հարցը: Իհարկե այս հետաքրքիր ու զարմանալի ''ձիու քայլը'' միանշանակ չի ընդունվում նախագահի շրջապատում: Դեմերը քիչ չեն: Բայց որ հարցն իսկապես քննարկվել է ու դեռ քննարկվելու է` հաստատ է: Փոխվարչապետին վարչապետ դարձնելու առաջարկի կողմնակիցներն էլ քիչ չեն, ավելի ճիշտ` քիչ են, բայց` ավելի ազդեցիկ, ու այդ քայլի նպատակահարմարությունն ավելի համոզիչ է, քան դեմերինը: