Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տոբոլը» պաշտոնապես հեռացրել է Վարդան Մինասյանին

12:16, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
«Տոբոլը» պաշտոնապես հեռացրել է Վարդան Մինասյանին
     Վարդան Մինասյանը հեռացվել է «Տոբոլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ «Ակտոբե»-ից կրած պարտությունից հետո ֆուտբոլի մարզային ֆեդերացիան և «Տոբոլ» ֆուտբոլային ակումբը որոշել են պաշտոնանկ անել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզչին։ Այս մասին հայտնում է «Տոբոլի» մամուլի ծառայությունը։
Պաշտոնանկության պատճառ է նշվում մարզչական շտաբի արդյունքներով անբավարարվածությունը։ Աշխատանքային պայմանագրի լուծման իրավաբանական հարցերը կլուծվեն մոտ ժամանակներս։
Հիշեցնենք, որ հայազգի մարզիչը ակումբի հետ պայմանագիր է կնքել անցած տարվա ապրիլին։
Նշվում է նաև, որ «Տոբոլի» գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Սերգեյ Մասլենովը։
Նշենք, որ այս մասին երեկ գրել է նաև ղազախական մամուլը։
6204 | 0
Facebook