Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես են կառուցվել Դուբայի արհեստական կղզիները

23:01, կիրակի, 12 ապրիլի, 2015 թ.
Ինչպես են կառուցվել Դուբայի արհեստական կղզիները

Դուբայն այսօր համարվում է աշխարհի ամենագեղեցիկ ու հարմարավետ լողափերից մեկը, որը նաև բիզնես ներդրումների համար կարևորագույն կենտրոն է: Ոչ այնքան վաղ անցյալում՝ 50 տարի առաջ փոքրիկ ու անշուք ձկնորսական ավանն այժմ ծաղկուն ու զարգացող քաղաք է, որտեղ հայտնվողի մոտ տպավորություն է ստեղծվում, թե ընկել է ապագա:

Այստեղ արդյունաբերության ճյուղերից մեկն էլ հանդիսանում է կղզիաշինությունը: Քաղաքի ամենահայտնի շինություններից մեկը՝ «Արմավենին», հենց արհեստական կղզիների համադրություն է:

Վերջերս կյանքի կոչված մեկ այլ նախագիծ՝ մոլորակի քարտեզը պատկերող ավելի քան 300 կղզյակները ևս կառուցվել են մարդու և տեխնիկայի հզոր ուժով:

Դուբայի տեխնածին կղզիները հաճախ համարում են աշխարհի 8-րդ հրաշալիք, դրանք թեև շատ թանկ արժեն, սակայն աշխարհի մեծահարուստները ոչինչ չեն խնայում այնտեղ իրենց սեփական կղզին ունենալու համար:

14473 | 2
Facebook