ԱԺ ԲՀԿ, ՕԵԿ խմբակցությունները ձեռնպահ քվեարկեցին պարտադիր կրթության շեմի բարձրացմանը վերաբերող «Կրթության մասին» օրինագծին, քանի որ, նրանց խոսքով, երեկվա
մտահոգությունները մասամբ բավարարվել են:
«Նախագիծը 2017-ից պետք է կիրառվի, որոշակի մտահոգություններ լուծված են, բայց ասել, որ խնդիրը լիովին կարգավորված է, այդպես չէ: Մինչև 2017-ը ժամանակ կա քննարկելու, հուսանք` կլուծվեն խնդիրները»,- ասացին վերոնշյալ խմբակցությունների ներկայացուցիչները:
«Իմ մտահագությունը, որ հիմա դա հնարավոր չէ կիրառել, գոնե 2 տարով հետաձգեք, փարատվել է, ու թող կառավարությունն առկա խնդիրների վրա աշխատի այս ընթացքում»,- հավելեց ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը:
Օրինագիծն ընդունվեց ձայների 85 կողմ, 0 դեմ, 27 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Նշենք, որ ՀՀ-ում 12-ամյա կրթությունը կտարածվի ներկայիս ութերորդ դասարանցիներից սկսած` Հայաստանի բոլոր դպրոցականների վրա: