Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բոքո հարամ»-ի ահաբեկիչները ընտրությունների օրը գլխատել են ավելի քան 20 մարդու ու սպանել ընդդիմադիր թեկնածուի

12:38, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
«Բոքո հարամ»-ի ահաբեկիչները ընտրությունների օրը գլխատել են ավելի քան 20 մարդու ու սպանել ընդդիմադիր թեկնածուի

Նիգերիայում, Բորնո շրջանում, գրոհայինները գլխատել են 20-25 գյուղացիների, այնուհետև հրի մատնել գյուղի տները: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ այդ ահաբեկչության համար կասկածում են իսլամիստական «Բոքո հարամ» ահաբեկչական կազմակերպությանը:

«ԲիԲիՍի»-ն նշում է, որ Նիգերիայում ընթանում են համընդհանուր նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, իսկ մի շարք շրջաններում ընտրությունները կշարունակվեն նաև այսօր:

«Ռիա Նովոստի»-ն էլ հայտնում է, որ ահաբեկիչները հարձակվել են նաև ընտրատեղեմասերի վրա ու կրակ բացել: Զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ:

Զոհերի թվում է նաև ընդդիմադիր թեկնածուներից մեկը:

Ավելի վաղ «Բոքո հարամ»-ի առաջնորդներից մեկը՝ Աբուբաքար Շեքաուն խոստացել էր ամեն կերպ խափանել ընտրությունները:

13956 | 0
Facebook