Ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին այցելելու է Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը հիշատակող միջոցառումներին: Ասում են` Պուտինը մենակ չի գալու, նրան ուղեկցելու է մի անձ, ում ներկայությունը զարմանալի է լինելու հայաստանցիների համար: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` այդ անձը Պուտինի համար «կյանք տվող» (վերջերս նա հայտնել էր, որ պատրաստ է կյանքը զոհել հանուն Պուտինի) Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն է: