Մոնղոլիայի տարածքում՝ Ալթայի լեռներում ապրող այս ցեղախումբն այսօր էլ ապրում է այնպես, ինչպես իր նախնիները հազարամյակներ առաջ: Նրանց մոտ դեռ շատ ամուր է կապը կենդանիների ու բնության հետ:
Այս ուտոպիական ժողովրդի մասին դեռ Ք. ա. 518 թվականին իր աշխատություններում հիշատակել է հին հունական պոետ Փինդարը՝ նրան անվանելով «Հիպերբորեա»:
Նա գրել է, թե Հիպերբորեայի տարածքում ապրող մարդիկ չգիտեն, թե ինչ է տառապանքը, հիվանդությունն ու ծանր աշխատանքը:
Նրանց ժամանակակից անվանումն է՝ ցաատաններ, իսկ իրենք իրենց համարում են Ոգու ցեղախումբ:
Տարածքը, որտեղ ապրում են ցաատանները, թեև սահմանակից է Ռուսաստանին, այնուամենայնիվ, շատ մեկուսացած է և դժվար հասանելի:
Ցաատաններն ապրում են տեղի կենդանական աշխարհի հետ ներդաշնակության մեջ, սակայն նրանց գլխավոր ընկերը հյուսիսային եղջերուներն են, որոնք հանդիսանում են փոխադրման միակ միջոցը ճանապարհներ չունեցող այս վայրերում:
Ցաատանները նաև ճարպիկ որսորդներ են և ամենից շատ սիրում են արծիվ որսալ:
Այս ժողովուրդը հիմնականում դավանում է տոտեմիզմ, որի հիմքում կենդանիների և բնության պաշտամունքն է: Նրա ավանդույթները դեռ մնում են այնպիսին, ինչպիսին էին շատ ու շատ տարիներ առաջ: