Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում Լիբերիայում չի գրանցվել Էբոլայով վարակման նոր դեպք: Սակայն Գվինեայում և Սիերա-Լեոնեում միևնույն ժամանակաշրջանում վարակվել է 133 մարդ՝ մոտ 34-ով ավելի նախորդ շաբաթների վիճակագրությունից:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ դրա պատճառն այն է, որ այս 2 երկրներում դեռ լիովին չեն գիտակցում, որ վարակվածների լիարժեք մեկուսացումն ու բուժումը խիստ անհրաժեշտ բնույթ են կրում: