Կաթնաշոռով դիմակները փափկեցնում են մազերը, սնուցում գլխամաշկը, յուրահատուկ փայլ հաղորդում վարսերին: Չոր մազերի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել առավել յուղալի կաթնաշոռ, յուղոտ մազերի դեպքում` ոչ յուղալի: Երկու ճ/գ կաթնաշոռը հարկավոր է խառնել մեկ ճ/գ մեղրի հետ, ավելացնել անանուխի թերթիկներ, խառնել, քսել մազերին` թողնելով 20 րոպե, ապա լվանալ: Սա ամրացնում է մազարմատները, կանխում մազաթափությունը և փափկեցնում վարսերը:
Վերականգնող հատկություն ունեն նաև կաթնաշոռով, մեղրով ու բանանով պատրաստված դիմակները: Զանգվածը հարկավոր է 20 րոպե թողնել մազերին ու լվանալ շամպունով: