ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության սրման միակ մեղավորներն անջատողական ուժերն են, քանի որ նրանք են միշտ խախտոմ հրադադարի ռեժիմը: Այս մասին հաղորդում է «Sputnik International»-ը:
«Ուկրաինան մշտապես պահպանում է հրադադարի ռեժիմը: Այդ անջատողականներն են, որ անընդհատ խախտում են այդ ռեժիմը՝ ավելի սրելով երկրի արևելքում ստեղծված իրավիճակը»,- հայտնել է Փսակին:
Մամլո խոսնակը նշել է նաև, որ իրենք անհանգստացած են Ուկրաինայում բռնությունների թվի աննախադեպ աճով և պատրաստ են աջակցել երկրին՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում: