Թուրքիայի Քարաբյուք համալսարանը Օսմանյան կայսրության 34-րդ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդին, ով կառավարել է 1876-1909թթ և պատմության մեջ հայտնի է «Արյունոտ սուլթան» անվամբ, արժանացրել է պատվավոր դոկտորի կոչման` Հիջազ երկաթուղին կառուցելու համար:
Հետաքրքրական է, որ լուրը մեծ զայրույթ է առաջացրել թուրք հասարակության շրջանում՝ ինչպես կարող է մարդկանց գլխում նման միտք ծագել այն դեպքում, երբ Աբդուլ Համիդ 2-րդը ամբողջ երկիրը երկաթգծերի շնորհիվ դարձրել էր սարդոստայն: