2000թ. մեքսիկուհի Ինես Ռամիրեսը ծննդաբերում էր: Ծնունդը բարդ էր, իսկ գյուղում բժիշկ չկար: Այդ ժամանակ ապագա մայրը գնաց սխրագործության: Նա խմեց փոքրիկ բաժակ լիկյոր, վերցրեց խոհանոցային դանակը և մինչև երեքը հաշվելուց հետո կտրեց սեփական որովայնը: Այնուհետև բացվածք արեց արգանդի վրա և այնտեղից դուրս հանեց իր որդուն: Երկուսն էլ փրկվեցին ու հիմա իրենց շատ երջանիկ են զգում: