Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայաստանին ստիպում են՝ զիջումների գնալ»․ Արգիշտի Կիվիրյան

14:54, հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ.
«Հայաստանին ստիպում են՝ զիջումների գնալ»․ Արգիշտի Կիվիրյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է դարձել, ո՞րն է պատճառը։ Այս հարցին «Նյուզ»-ի եթերում պատասխանել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը․ «Այն, ինչ-որ ամերիկյան պաշտոնյաները բաց տեքստով ասում են, ուղղված է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դեմ։ Նպատակն է Կենտրոնական Ասիայի շուկան ամբողջովին տանել Արևմուտք՝ շրջանցելով Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը: Հիմա իրենց պետք է, որ հայերն ու ադրբեջանցիները խաղաղվեն, բացեն կոմունիկացիաները»,-ասաց Կիվիրյանը՝ շեշտելով այն փաստը, որ բոլոր կողմերը փորձում են ստիպել Հայաստանին գնալ զիջումների։ Արվում է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը տարածաշրջան վերադառնալու հենման կետ չունենա:

«Հայաստանին ստիպում են՝ զիջումների գնալ»․ Արգիշտի Կիվիրյան
2014 | 0
Facebook