Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուրեմն, Ռուսաստանն էր, որ Ղարաբաղը վերցրեց ու տվեց Ադրբեջանին». Կարինե Հարությունյան

22:48, չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.
«Ուրեմն, Ռուսաստանն էր, որ Ղարաբաղը վերցրեց ու տվեց Ադրբեջանին». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն, Ռուսաստանն էր, որ Ղարաբաղը վերցրեց ու տվեց Ադրբեջանին: Այ քեզ բան:
     Իսկ մենք՝ միամիտներս, մտածում էինք, թե կորցրինք Ղարաբաղը, քանի որ ՀՀ իշխանությունները մերժում էին բանակցությունները, քանի որ նրանք այնքան ոգևորված էին Սերժի նկատմամբ, իբր, տարած հաղթանակով, որ նույն ոճով սուր էին ճոճում Ալիևի դեմ:
     Մենք՝ չարամիտներս, կարծում էինք, թե ՀՀ իշխանությունները Ալիևին հրահրեցին պատերազմի՝ իրենց ոչմիթիզականությամբ, չդիվանագիտությամբ, լոպազությամբ, մեծամտությամբ, փառասիրությամբ և իրենց երևակայական ժողովրդավարությամբ, որին դեռ մինչ օրս միջազգային շուկայում գին տվող չկա:
     Մենք` տկարամիտներս, կարծում էինք, թե երկուսուկես տարում Ղարաբաղյան բանակցությունները փակուղու առջև կանգնեցրին ՀՀ իշխանությունները, իսկ Ռուսաստանը պարզապես օգտվեց ՀՀ իշխանությունների կուրությունից, ապաշնորհությունից, ապիկարությունից, պետական մտածողության իսպառ բացակայությունից:
     Որքա՜ն սխալ էինք մտածում մեր իշխանությունների մասին: Իսկ նրանք, ահա, վերջապես մեզ հրամցրին իսկական մեղավորին. գողեգող, դռան ետևից ծիկրակելով, կարծելով, թե Արևմուտքը ուր որ է՝ շեմքից ներս կմտնի, ու վերջ՝ արտաքին սպառնալիքներին»:

3833 | 2
Facebook