Ռուսական նավատորմը 2024 թվականին կհամալրվի 40 նոր նավով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«2022 թվականին հայրենական նավաշինարարները պաշտպանության նախարարությանն են փոխանցել 24 նոր նավ, 2023 թվականին՝ 33: 2024 թվականին նախատեսվում է փոխանցել ավելի քան 40»,- Պուտինին մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։
Նա հիշեցրել է նավատորմը հեռահար հրթիռային հարվածներից պաշտպանելու անհրաժեշտությունը։
Ուկրաինա այնամասշտաբ ներխուժման սկզբից Ռուսաստանը կորցրել է իր Սևծովյան նավատորմի մոտ մեկ երրորդը։ Oryx նախագծի մոնիթորինգի համաձայն, Ուկրաինան, որն ընդհանրապես նավատորմ չունի, կարողացել է հրթիռներ և ռազմածովային անօդաչու սարքեր օգտագործել՝ խորտակելով կամ վնասելով 26 ռուսական նավ և սուզանավ: