Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի հատ սպասի, խի՞ ես փախնում». սևազգեստ մայրերը՝ ԲՏԱ նախարարին

13:06, հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ.
«Մի հատ սպասի, խի՞ ես փախնում». սևազգեստ մայրերը՝ ԲՏԱ նախարարին

Այսօր կառավարության շենքի մոտ կրկին իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը։ Նրանք պահանջում էին իրենց որդիների մահվան հանգամանքների արդար քննություն։ «17 տարի ա մեր խնդրին լուծում չեն տալիս, մեր տղաներին սպանել են։ Նիկոլ Փաշինյանը և Աննա Վարդապետյանն են լավ տիրապետում մեր տղաների գործերին, բայց առ այսօր գործին ընթացք չի տրվում»,-ասում են ծնողները՝ բողոքելով, որ Փաշինյանը նրանց չի ընդունում։

Սևազգեստ ծնողներին մոտեցավ միայն ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, այն էլ, երբ ծնողները նրան ասացին «Մի հատ սպասի, խի՞ ես փախնում»։
     Լսելով նրանց բողոքները՝ նախարարը խոստացավ դրանք փոխանցել վարչապետին։

«Մի հատ սպասի, խի՞ ես փախնում». սևազգեստ մայրերը՝ ԲՏԱ նախարարին
1943 | 0
Facebook