Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվան և Հանոյը մի շարք պայմանագրեր են կնքել

11:36, հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ.
Մոսկվան և Հանոյը մի շարք պայմանագրեր են կնքել

Մոսկվան և Հանոյը ռազմավարական գործընկերության հետագա խորացման վերաբերյալ մի շարք պայմանագրեր են կնքել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ կադրեր ցուցադրելով Ռուսաստանի և Վիետնամի նախագահի բանակցություններից։

Նշվում է, որ ստորագրված փաստաթղթերի թվում են Վիետնամում միջուկային տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ժամանակացույցի մասին հուշագիրը և կրթության ոլորտում փոխգործակցության մասին պայմանագիրը: Ռուսաստանը և Վիետնամը կմեծացնեն համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է Վիետնամի նախագահ Տո Լամը։

1122 | 0
Facebook