Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ակնկալում ենք առաջիկայում գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում»․ Եվգենի Իվանով

11:30, հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ.
«Ակնկալում ենք առաջիկայում գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում»․ Եվգենի Իվանով

Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է առաջիկայում գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Իվանովը։

«Հանձնարարվել է բացել գլխավոր հյուպատոսություններ Հայաստանում և Մալդիվներում։ Այժմ Ինդոնեզիայում՝ Բալիում, գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ընդհանուր առմամբ դա բավականին մեծ կազմակերպչական-տեխնիկական աշխատանք է»,- ասել է նա։

Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին դիվանագետը նշել է, որ այն սպասվում է «մոտ ժամանակներս»։ «Ակնկալում ենք՝ մինչ տարեվերջ»,- հավելել է Իվանովը։

1979 | 0
Facebook