Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրանի նախագահական ընտրությունները լինելու են խիստ մրցակցային»․ Վարդան Ոսկանյան

10:00, հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ.
«Իրանի նախագահական ընտրությունները լինելու են խիստ մրցակցային»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Իրանի նախագահական ընտրարշավի ընթացքում առաջին հեռուստաբանավեճից հետո, ըստ հանրային կարծիքի ուսումնասիրության տվյալների՝ ձևավորվել է առաջատար թեկնածուների հետևյալ հաջորդականությամբ եռյակը՝
     Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ (պահպանողսկան) - 17,1%
     Սայիդ Ջալիլի (պահպանողսկան) - 16,8%
     Մասուդ Փեզեշքիան (բարեփոխական) - 13,7%:

Իրանցի ընտրողների 46%-ը դեռես չի կողմորոշվել, թե թեկնածուներից որ մեկին է տալու իր ձայնն առաջիկա նախագահական ընտրություններում։

Պարզ է, որ պահպանողսկան թևի երկու առաջատար թեկնածուները միասին նկատելի առավելություն ունեն բարեփոխական հավակնորդի նկատմամբ, սակայն չկողմնորոշված ընտրողների բարձր տոկոսը և թեկնածուների ձայների տոկոսային ոչ մեծ տարբերությունը խոսում են այն մասին, որ առաջիկա ընտրությունները լինելու են խիստ մրցակցային»։

1013 | 0
Facebook