Ինչպես արդեն հայտնել էինք, Տավուշի մարզի Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնություն են հայտնում հրապարակված սահմանազատման տարբերակին։ Հավաքվածները մտադիր են մինչև լուսաբաց փակ պահել ճանապարհը։
Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․ «Այս պահին գտնվում եմ Տավուշում: Բաղանիսի և Կիրանցի բնակիչները տարբեր հատվածներում փակել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը»։