Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում

00:24, շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում

Ապրիլի 18-ին Հաագայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված համերգ։ Միջոցառման մեկնարկին ելույթ է ունեցել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը։ Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության դատապարտման և մեղավորների պատժման պարագայում տեղի չէին ունենա 20-րդ դարի այլ ոճրագործություններ, իսկ հետագայում՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը։ Դեսպանը նշել է, որ ցեղասպանությունները, թեև տեղի են ունենում հստակ խումբ ներկայացնող անձանց նկատմամբ, վերջիններիս ազդեցությունը տարածվում է ամբողջ մարդկության վրա, ուստի՝ ցեղասպանության դեմ պայքարելու համար անհրաժեշտ են համամարդկային ջանքեր։
     Հիշատակի երեկոն ավարտվել է «Ծիրանի ծառ» երգչախմբի, Արցախից օպերային երգչուհի Միլենա Բեգլարյանի, Աբովյան մշակութային միության սաների կատարումներով։

1288 | 0
Facebook